Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները
14:33, 20 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում՝ (Իտալիա) մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում