Գողություն կատարող խումբ է վնասազերծվել. 8 անձ ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, ըստ տեղեկությունների՝ նրանք նույն պահեստից պատրաստվում էին գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը տեղափոխելու էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։ Բագրևանդի փողոցում դարանակալած օպերատիվ խմբերը «Ֆորդ»-երի վարորդներին ու մի խումբ անձանց բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ութ անձ ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում