ՀՀ ԱԽ քարտուղարը և Բուլղարիայի ԱԳ փոխնախարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ-ից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
«Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում