Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը հաստատել է Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված ձեռքբերման համաձայնագիրը

Պուտինը հաստատել է Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի քաղաքացիության 
պարզեցված ձեռքբերման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության հարցերի կարգավորման համաձայնագրի վավերացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2022 թվականի մայիսի 19-ին և հաստատվել է Դաշնության խորհրդի կողմից մայիսի 25-ին։

Ինչպես հաղորդվում է, խոսքը Հանրապետության քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ընդունելու պարզեցված ընթացակարգի միակողմանի ներդրման մասին է։ 

2021 թվականի սեպտեմբերի 20-ին Ցխինվալում կնքված համաձայնագիրը նախատեսում է, որ մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիություն՝ առանց իրենց քաղաքացիությունից հրաժարվելու։

Ռուսաստանը Հարավային Օսիայի քաղաքացիներին իրավունք է տալիս պարզեցված ձևով դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիության ընդունման պայմանները, ընդունելության դիմումների ներկայացման կարգը, ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը և դիմումների քննարկման կարգը սահմանում է Ռուսաստանի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am