Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին զիջեց Շոտլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին զիջեց Շոտլանդիային

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Շոտլանդիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գլազգոյի «Հեմպդեն պարկ»-ում կայացած խաղի առաջին կեսում բացարձակ առավելություն ուներ Շոտլանդիայի հավաքականը և տան տերերն իրար հաջորդող գրոհներով տիրել էին նախաձեռնությանը: Հանդիպման 28-րդ րոպեին հեռահար փոխանցում ստանալով, գլխի շեշտակի հարվածով, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռալստոնը: Շոտլանդիան կարողացավ կրկնապատկել առավելությունը մինչ թիմերը կգնային ընդմիջման: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մըքեյնան: Առաջին կես`Շոտլանդիա-Հայաստան` 2:0: Երկրորդ կեսը գրեթե նույն զարգացումն ունեցավ և Շոտլանդիան շարունակում էր խաղն իր ձեռքում պահել: Հավաքականի պաշտպանները մեծ ծավալի աշխատանք էին կատարում` հատկապես թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Ի վերջո Շոտլանդիան հաղթեց 2:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավոր թիմը կանցկացնի հունիսի 11-ին` մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Ազգերի լիգայի այս մրցափուլի մեկնարկային խաղում Հայաստանի ընտրանին Երևանում առավելության էր հասել Իռլանդիայի նկատմամբ` 1:0 հաշվով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am