Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը հրապարակել են «Wake up հարսներ» երգը

Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը հրապարակել են «Wake up հարսներ» երգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը  յուրովի են մեկնաբանել հանրահայտ System Of a Down խմբի Wake up երգը:  Այն համադրելով «Մոկաց հարսներ» հայկական ժողովրդական երգի հետ՝ ստացել են «Wake up հարսներ» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Երգի գործիքավորման հեղինակը Գարիկ Պապոյանն է:

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ & Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա հիթ»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]