Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստարտափների համար շատ բարենպաստ պայմաններ կան Հայաստանում. Krisp ընկերության տնօրեն

Ստարտափների համար շատ բարենպաստ պայմաններ կան Հայաստանում. Krisp 
ընկերության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք լավ հնարավորություն ունենք Հայաստանում ստեղծել պրոդուկտներ, որոնք կօգտագործվեն ամբողջ աշխարհում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր-2022» գիտաժողովում այս մասին ասաց Krisp ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ անցյալում նման իրավիճակ չի եղել, որ կարողանանք շատ արագ ապրանքներ ստեղծել և տարածել ամբողջ աշխարհում: «Ես իմ ընկերներին ասում եմ՝ եթե Հայաստանում չեն, ուրեմն կորցնում են: Այստեղ են հնարավորությունները: Ես կարող եմ ասել, որ ստարտափների համար շատ բարենպաստ պայմաններ կան Հայաստանում»,- ասաց նա:

«Նոյմեդ» ընկերության գլխավոր գիտական ղեկավար Անի Մարկոսյանի խոսքով՝ տարբեր փորձերով աշխատակիցների առկայությունը ընկերություններում շատ լավ հաջողությունների է բերում:

«Մեր գիտնականների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, և հենց դա է պատճառներից մեկը, որ գիտնականները գնում են այստեղից: Պետք է հետաքրքիր, նոր հարցադրումներ դնենք, և բոլորին վերադարձնենք Հայաստան, որովհետև շատ տաղանդավոր մարդիկ ունենք դրսում»,- ասաց նա:

Մարկոսյանը հավելեց, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է թիրախային կրթություն տան: «Մենք կադրային խնդիրներ ունենք, որովհետև բուհերը չեն տալիս մասնագետներ»,- նշեց նա:

«Նոյմեդ» ընկերության գլխավոր գիտական ղեկավարը կարևոր համարեց նաև գիտության դերը բիզնեսի մեջ՝ նշելով, որ մեր տեխնոլոգիաները պետք է ստեղծենք, մերը ունենանք և ակնկալում ենք, որ պետությունը մեզ պետք է օգնի այս հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am