Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը

Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել Ուկրաինայից 
հացահատիկի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզը, Բեռլինը և Հռոմը կոչ են անում Մոսկվային թույլ տալ ՄԱԿ-ին՝ կազմակերպել հացահատիկի արտահանումը Ուկրաինայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք Կիևից պաշտոնապես կոչ ենք անում Ռուսաստանին՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամին, թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել հացահատիկի մատակարարումը»,- ասել է Մակրոնը:

Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Ուկրաինա, որտեղ հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am