Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինձ համար սիրելի է յուրաքանչյուր ավելի խաղաքարը. Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 93 տարեկան   

Ինձ համար սիրելի է յուրաքանչյուր ավելի խաղաքարը. Տիգրան Պետրոսյանն այսօր 
կդառնար 93 տարեկան 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 93 տարեկան:

«Ինձ համար սիրելի է յուրաքանչյուր ավելի խաղաքարը»,- ասում էր «Երկաթե Տիգրան» մականունը ստացած Պետրոսյանը, որին այդպես էին կոչում իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար:

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, երբ 8 տարեկան էր, Թբիլիսիի պիոներների պալատում, որտեղ վարպետություն է ձեռք բերել Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։  

Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականի ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչում։ Երկրի 1949 թվականի առաջնության եզրափակիչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թվականի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական մակարդակ (2-3-րդ տեղեր) և 1952 թվականին միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես կիսել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը։ 1959 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
1962 թ., հաղթելով հավակնորդների մրցաշարում, Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1963 թվականին Պետրոսյանը հաղթել է Բոտվիննիկին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966 թվականին Պետրոսյանը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ. Սպասսկուն։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնությունում պարտվել է նույն Սպասսկուն։ 1971-1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1984 թվականից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը։

«Ես երբեք շախմատը չեմ դիտարկել որպես բարձր մարզական արդյունքների հասնելու միջոց: Ինձ համար առաջնայինը միշտ եղել են շախմատային պայքարի ներքին բովանդակությունը, շախմատի տախտակի առաջ նստած երկու մարդու հոգեվիճակը»,- ասում էր Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am