Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները փակ բանակցություններ են անցկացրել

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները փակ 
բանակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի միջև, ով այցով գտնվում է Թուրքիայում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT-ն:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն անցել է դռնփակ։

Հաղորդվում է, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները, ահաբեկչության դեմ պայքարը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը։

Անդրադարձ է եղել նաև ուկրաինական հացահատիկի հարցի լուծմանը։

Հուլուսի Աքարն իր մամուլի հայտարարության մեջ ընդգծել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում շարունակվում են ռազմավարական գործընկերության հիման վրա։

 Այժմ գերատեսչություններն աշխատում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտահանման լիցենզիայի սահմանափակումների վերացման ուղղությամբ։

Թուրք նախարարը նշել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայում շուտափույթ հրադադար հայտարարել՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար՝ միաժամանակ աջակցելով պատերազմից տուժած երկրի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am