Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 3072 նոր դեպք. 61 մարդ մահացել է

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 3072 նոր դեպք. 61 մարդ մահացել 
է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի  3072 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Газета.ru»-ին, այս մասին  հայտնում է Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Հիվանդանոցից դուրս է գրվել 3454 մարդ, հոսպիտալացվել է 1152 մարդ, 61 վարակված մահացել է:

«Газета.ru»-ն նշում է, որ ավելի վաղ  Ֆ Գամալեիի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը պատմել էր, որ այժմ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի ուսումնասիրման փուլը հարթ է ընթանում: Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութը կարող է  միաժամանակ պաշտպանել կորոնավիրուսի մի քանի տեսակից:

Մինչ այդ Գինցբուրգը հայտարարել էր, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո ոչ մի նշանակալի կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել 9-11 տարեկան 14 պատվաստվածների մոտ: Առաջիկայում որոշում կընդունվի 6-8 տարեկան երեխաների շրջանում պատվաստում իրականացնելու վերաբերյալ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]