Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Տիգրան Խաչատրյանը կարևորել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումները

Տիգրան Խաչատրյանը կարևորել է  ԱԶԲ ներկայացուցիչների հետ պարբերական 
հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը  հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆինանսների նախարարությունից, իր խոսքում նախարար Խաչատրյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը և նշել, որ հատկապես անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են ԱԶԲ-ի հետ պարբերական հանդիպումները:

Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է, և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:

Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ: 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]