Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են համայնքներից ստացված 
սուբվենցիայի ծրագրային հայտերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած  հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։

Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերում ոռոգման ցանցի վերակառուցմանն ու կառուցմանը, Լեռնագոգ բնակավայրում 4500գմ երկարության ջրագծի կառուցմանը, Նոր Հաճնում 2 հազար 545մ երկարության ասֆալտապատման աշխատանքներին, Ստափանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգմանը, Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների բարեկարգմանը, Չինարի բնակավայրում 1400մ ոռոգման համակարգի կառուցմանը և այլն։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]