Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

ԳՇ ներկայացուցիչը խոսել է պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հնարավորության մասին

ԳՇ ներկայացուցիչը խոսել է պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման 
հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության ներկա երկու տարվա ժամկետի կրճատման մասին խոսակցություններ եղել են, այժմ էլ քննարկումներ են գնում, բայց դեռևս որևէ հիմնավոր բան չկա այդ հարցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին ՊՆ կենտրոնական հավաքակայան այցելության ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, զորակոչի վիճակահանության հանձնաժողովի նախագահ գնդապետ Սահակ Սահակյանը՝ հավելելով, որ ինչպես առաջնագիծը պայմանագրային զինծառայողներով համալրելու, այնպես էլ այդ հարցը հնարավորություններից է կախված:

«Կարող է՝ ցանկանանք, որ ծառայության ժամկետը երկու տարուց կրճատենք մեկուկեսի, բայց նախ պիտի հնարավորություն ստեղծվի դրա համար, որ ծառայության բոլոր խնդիրները կատարվեն՝ թվաքանակից ելնելով», - պարզաբանեց գնդապետ Սահակյանը:

Հունիսի 13-ին Հայաստանում մեկնարկել է 2022 թ. ժամկետային զինծառայողների ամառային զորակոչը: Այդ կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելությունը ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ նրանք հետևեցին նորակոչիկների զորամասերի ընտրության վիճակահանության գործընթացին, նրանց բուժզննությանը և այլ ընթացակարգերին՝ ծանոթանալով զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների աշխատանքին:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]