Աֆղանստանում իր մասին է հայտարարել թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանության զինված խումբը
15:46, 30 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավային Թուրքստան» զինված խումբը հայտարարել Է Աֆղանստանի հյուսիսում իր գոյության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսաուղերձում, որը հրապարակվել Է Aamaj News լրատվական գործակալության տելեգրամ-ալիքում, զինված խմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նպատակը թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն Է:
«Մեր նպատակը Թուրանն Է: Մենք թուրք ենք՝ ուզբեկները, թուրքմենները, այմակները, ղրղզները, ղազախները, կիպչակները եւ թաթարները: Մենք մեր գոյության մասին հայտարարում ենք Մազարի Շարիֆից»,-իրենց տեսաուղերձում հայտարարել են զինված խմբի ներկայացուցիչները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում