Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին

Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի տառին և ոգուն:

«Համապատասխան սպառազինությունների կրճատման և սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագրերով մեր պարտավորությունները ամբողջությամբ կատարվել են։ Մենք ելնում ենք նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի: Մենք հանդես ենք գալիս  հավասար և անբաժանելի անվտանգության օգտին համաշխարհային հանրության բոլոր անդամների համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am