Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մակրոնն Ալիևին կոչ է արել լիարժեք ծավալ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին ու խուսափել լարվածությունից

Մակրոնն Ալիևին կոչ է արել լիարժեք ծավալ հաղորդել Հայաստանի հետ 
բանակցություններին ու խուսափել լարվածությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը՝ տեղեկացնելով, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով լիարժեք թափ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին, խուսափել էսկալացիայից և պահպանել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

«Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի՝ մասնավորապես Լաչինի միջանցքի զարգացումների առնչությամբ: Նա կոչ է արել անել ամեն բան՝ խուսափելու էսկալացիայից և լիարժեք ծավալ հաղորդելու Հայաստանի հետ բանակցություններին: Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները հարգելու կարևորությունը:

Ֆրանսիան շարունակում է սերտ շփման մեջ լինել կողմերի ու իր գործընկերների հետ՝ շարունակելու աջակցել ու նպաստել ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանի կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:

Ելիսեյան պալատից հայտնել են նաև, որ Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am