Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը

ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի 
զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am