Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը. YLE
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան դադարեցրել Է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը, ինչը տանում Է հենց Ֆինլանդիայի ներսում հետաքննությունների ուշացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:
«Ֆինլանդիայի իշխանություններն այլեւս դատական օգնության հարցումներ չեն ուղարկում Ռուսաստան, ինչը հանգեցնում Է ոստիկանական հետաքննությունների եւ դատական գործընթացների ուշացման»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Գարնանը ԵՄ-ի արդարադատության նախարարները դատապարտել են Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում եւ հայտարարել՝ այլեւս Ռուսաստանի հետ քրեական հետաքննություններում չհամագործակցելու որոշման մասին: Ֆինլանդիայի արդարադատության նախարար Աննա Մայա Հենրիկսոնը որոշում Է ընդունել սառեցնել երկու երկրների միջեւ քրեական եւ դատական համագործակցությունը:
«Ֆինլանդիայում ֆիննական եւ ռուսական իշխանությունների միջեւ համագործակցության խզումը կհանգեցնի Էլ ավելի երկարատեւ քրեական հետաքննությունների եւ դատական գործընթացների»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ամբաստանյալների նկատմամբ քրեական մեղադրանքների վաղեմության ժամկետը նաեւ կարող Է լրանալ, եթե մեղադրանքները ժամանակին չառաջադրվեն, ճշտում Է YLE-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում