Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Podcast-Հարց բժշկին. Ոտքերում ցավը, ծանրությունը, այտուցվածությունն ու հոգնածությունն անոթային խնդրի ահազանգ են

Podcast-Հարց բժշկին. Ոտքերում ցավը, ծանրությունը, այտուցվածությունն ու 
հոգնածությունն անոթային խնդրի ահազանգ են

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոտքերում ցավ, ծանրություն, այտուցվածություն, հոգնածություն. հաճախ շատերը այս խնդիրներին լուրջ չեն վերաբերվում՝ մտածելով, որ աշխատանքային օրվա ընթացքում երկարատև ոտքի վրա գտնվելուց հետո դա նորմալ է, բայց, ցավոք, այս ամենը կարող է բերել լուրջ հետևանքների:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում  այս մասին ասաց Միքայելյան համալսարանական հիվանդանոցի անոթային վիրաբույժ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ոտքերի անոթային խնդիրներին, որոնք, կարելի է ասել, ամռանն ավելի են գլուխ բարձրացնում:

Անդրադառնալով անոթային ամենահաճախ հանդիպող հիվանդությանը՝ մասնագետն ընդգծեց, որ վարիկոզ հիվանդությունը դրսևորվում է հիմնականում 6 փուլերով: Սկզբնական փուլում դրսևորվում է ոտքերում հոգնածության, ծանրության զգացումով, երբեմն ցավի առաջացմամբ: Հիվանդության ավելի ուշ փուլերում առաջանում են ոտքերում լայնացած երակներ, որոնք կոսմետիկ առումով հիվանդներին անհանգստացնում են, ինչից հետո նոր սովորաբար առաջին անգամ դիմում են բժշկի:

«Հետագայում ավելանում են հիվանդության մաշկային փոփոխությունները, պիգմենտացիան, իսկ ավելի ուշ փուլերում կարող են առաջանալ խոցային բարդություններ և չլավացող վերքեր: Կախված հիվանդության փուլից՝ մոտեցումը և բուժումը, բնականաբար, տարբեր է: Բոլոր դեպքերում շատ ցանկալի է հետագա բարդություններից  խուսափելու համար, որոնք կարող են լինել արյունահոսության, թրոմբոզների, թրոմբոէմբոլյաների տեսքով, վաղ դիմել բժշկի»,-ասաց մասնագետը:

Ըստ բժիշկ Գալստյանի անոթային խնդիրների կարող է հանգեցնել աշխատանքի բնույթը,  օրինակ՝ երկար ժամանակ ոտքի վրա գտնվելը, նստած դիրքով երկարատև աշխատելը, աշխատանքի բնույթը տաք պայմաններում, ինչպես նաև հղիությունները, ծննդաբերությունները, հավելյալ քաշը:

Անդրադառնալով այն տարածված կարծիքին, որ անոթային խնդիրները սրվում են ամռանը՝ շոգ եղանակով պայմանավորված, մասնագետը փաստեց, որ սովորաբար շոգ եղանակին լինում է անոթների լայնացում և այս դեպքում ավելի արտահայտված են լինում այտուցները, որն էլ պացիենտների հիմնական գանգատն է լինում:

Բժիշկ Գալստյանը խնդիրները մեղմելու, ինչու չէ նաև բուժելու համար խորհուրդ է տալիս հաճախակի քայլել, հեծանիվ քշել, սպորտով զբաղվել, որը նպաստում է արյան շրջանառության լավացմանը, այտուցների նվազեցմանը: Իսկ այն մարդկանց, ովքեր աշխատում են ամբողջ օրը միայն կանգնած կամ նստած դիրքում, խորհուրդ է տրվում անպայման որոշ ժամանակ կտրվել աշխատանքից քայլել, որպեսզի հետագայում չունենան հիվանդության դրսևորումը:

Արդյո՞ք բարձրակրունկ կոշիկները վնաս կարող են հասցնել ոտքերին: Ինչպիսի՞ ախտանշաններն են հուշում բժշկին դիմելու անհրաժեշտության մասին: Այս և մի շարք այլ խնդիրներին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]