Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էստոնիան ցանկանում է մինչեւ հոկտեմբերի 10-ը լուծարել ՌԴ ընկերությունների հետ պետգնումների շուրջ կնքված պայմանագրերը

Էստոնիան ցանկանում է մինչեւ հոկտեմբերի 10-ը լուծարել ՌԴ ընկերությունների հետ պետգնումների շուրջ կնքված պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի իշխանությունները հայտարարել են մինչեւ հոկտեմբերի 10-ը Ռուսաստանի ընկերությունների հետ պետական գնումների շուրջ կնքված պայմանագրերը լուծարելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս շաբաթ ուժի մեջ են մտել պետական գնումների շուրջ օրենքում ուղղումները, որոնք դյուրացնում են այն պատժամիջոցների իրագործումը, որոնք Եվրամիության կողմից սահմանվել են ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանի հետ կապված ձեռնարկատերերին չի թույլատրվում մասնակցել մեր պետական գնումներին»,-օգոստոսի 17-ին հայտարարել Է պետական կառավարման նախարար Ռիինա Սոլմանը:

Նա պարզաբանել Է, որ արգելվում Է պայմանագրեր կնքել պետգնումների շուրջ կամ կատարել Ռուսաստանի քաղաքացիների, ՌԴ-ից ձեռնարկատերերի, հաստատությունների կամ այլ իրավական անձանց հետ արդեն կնքված այդ տեսակի պայմանագրերը: Նաեւ վերը թվարկված կառույցները չեն կարող լինել մատակարարներ կամ կապալառուներ: Արգելված Է նաեւ մատակարարումների մասին պայմանագրերի կնքումը կամ դրանց երկարացումն այն դեպքում, եթե ձեռնարկատերն ինքը չի գտնվում պատժամիջոցների ներքո կամ կապված չԷ պատժամիջոցների ներքո գտնվող ձեռնարկության հետ, բայց մատակարարում Է ապրանք, որի նկատմամբ գործում են միջազգային պատժամիջոցներ:

Ապրիլի 8-ին Եվրամիությունն ընդունել Է սահմանափակիչ միջոցների մասին 2022/576 որոշումը, որը կապված Է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործունեության հետ: Դրանք վերաբերում են նաեւ պետական գնումների մասին պայմանագրերին: 2015-ից մինչեւ 2021 թվականը Էստոնիայի մատակարարները Ռուսաստանի ձեռնարկությունների հետ 44 պայմանագիր են կնքել մատակարարումների շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am