Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվել է պայթյունի գոտում. որոնումները կշարունակվեն օգոստոսի 18-ին

Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվել է պայթյունի գոտում. որոնումները 
կշարունակվեն օգոստոսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկի ինքնությունը պարզվում է, անհետ կորած է համարվում մեկ քաղաքացի, ով, ենթադրաբար, պայթյունի պահին գտնվել է պայթյունի գոտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Օգոստոսի 17-ի երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ, ենթադրաբար, եղել է պայթյունը: Այդ հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, փլուզման վտանգը այդ հատվածում ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն»,- ասաց Հայկ Կոստանյանը:

Նա շեշտեց,  որ պայթյունից և հրդեհի բռնկումից հետո 49 ժամվա ընթացքում հրշեջները մեկուսացրել են կրակը, որպեսզի տարածում չունենա, իսկ արդեն 4 ժամ անց ամբողջությամբ հրդեհի մարում են իրականացրել: Ժամանակ առ ժամանակ իրականացվել են նաև հովացման աշխատանքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am