Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 14։35-ին տեղեկություն են ստացել, որ Այգեպար գյուղում այրվում է խոտածածկույթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Քարի աղբյուր» կոչվող հանդամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:28-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքի մեկ տրակտոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում