Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Լուկաս Սելարայանը մասնակցել է ակումբի խաղին

Լուկաս Սելարայանը մասնակցել է ակումբի խաղին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը մասնակցել է իր ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Կրյու»-ն մրցել է «Ցինցինատի»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ակումբի ամբողջ հանդիպմանը:

«Կոլամբուս Կրյու»-ն Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում այժմ 7-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am