Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 ՀՀ դրամ

ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  համալսարանի կայքից, պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը և դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 և 350.000 ՀՀ դրամ:

Նշվում է, որ պրոֆեսորների և դոցենտների աշխատավարձի էական բարձրացումը թույլ կտա մի կողմից ներգրավել լավագույն կադրերին, մյուս կողմից՝ երիտասարդ սերնդի համար կստեղծի գիտությամբ և հետազոտությամբ զբաղվելու էական խթաններ: Նույն նպատակի իրացման համար Տնտեսագիտականն իր դասախոսներին հնարավորություն է ընձեռում ամսական մինչև 250.000 ՀՀ դրամի չափով հավելյալ վարձատրություն ունենալու՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թիմերում ներգրավվելու և ՀՀ պետական կառավարման տարբեր մարմինների կարիքների բավարարման նպատակով հետազոտություններ իրականացնելու դեպքում։  

Հարկ է նշել, որ Տնտեսագիտականը բարձրացրել է նաև վարչական աշխատողների աշխատավարձը՝ միջինում 5%-ով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am