Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արոնյանը պարտություն է կրել Sinquefield Cup-ի 8-րդ տուրում

Արոնյանը պարտություն է կրել Sinquefield Cup-ի 8-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչիի հետ և զիջեց սպիտակ խաղաքարերով:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող Յան Նեպոմնյաշչին: Նրանք ունեն 4,5 միավոր: Լևոն Արոնյանը 7-րդն է 3 միավորով:

Sinquefield Cup-ին մասնակցում են  10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am