Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ըմբիշ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Ըմբիշ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց ԱՄՆ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և առավելության հասավ 12:0 հաշվով:

Արսեն Հարությունյանը պայքարն աշխարհի առաջնությունում սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ 12:2 հաշվով: Սակայն Հարությունյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում` զիջելով ճապոնացի Ռեյ Հիգուչիին: Իսկ սփոփիչ գոտեմարտում հայ մարզիկը 12:11 հաշվով հաղթեց Ալբանիան ներկայացնող Իսլամ Դուդաևին:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա մասնակցել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am