Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է ժամանել գրեթե 80 հազար ռուսաստանցի

Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է ժամանել գրեթե 80 հազար ռուսաստանցի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Վրաստան սեպտեմբերի 17-26-ը ժամանել շուրջ 78 հազար ռուսաստանցի, իսկ մեկնել է ավելի քան 62 հազար ՌԴ քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ տվյալները հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրությունը:

Վրացական հեռուստաընկերությունները հայտնում են, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ 20-կիլոմետրանոց խցանում է առաջացել Վրաստանի տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող ռուսաստանցիների թվի ավելացման պատճառով:

Ըստ աղբյուրի՝ նախարարությունը կայքում հրապարակել է վիճակագրությունը «հանրային հետաքրքրության բարձր մակարդակի» պատճառով։

«Այս տարվա սեպտեմբերի 21-ից հետո Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանին ավելացել է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը։ Հանրային հետաքրքրությունից ելնելով՝ մենք ձեզ կտեղեկացնենք վերջին 10 օրվա տվյալների մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-22-ն ամեն օր Վրաստան է մուտք գործել եւ մեկնել շուրջ 6,6 հազար ռուսաստանցի, իսկ սեպտեմբերի 23-ից ՌԴ-ից մուտք գործող քաղաքացիների թիվը սկսել է գերազանցել 9 հազարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am