Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը

Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը դեկտեմբերի 5-ին կկայանա Միությունների տան Սյունազարդ դահլիճում, հաղորդել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ըստ հաղորդագրության՝ խորհրդարական վեհաժողովը կքննարկի միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների արգելափակման շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ազգային օրենսդրության կատալագործման, ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության բնագավառում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մոդելային հանձնարարականների նախագծերը և մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:

ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի նախօրյակին՝ դեկտեմբերի 4-ին, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում Է անցկացրել Մոսկվա ժամանած ԽՎ պատվիրակությունների ղեկավար-գործընկերների հետ. նրանք քննարկել են առաջիկա նիստի օրակարգը, հաղորդել են Դումայի մամուլի ծառայությունում: Վոլոդինի հետ հանդիպումից առաջ ՀԱՊԿ ԽՎ-ի մասնակիցները շրջել են «Զարյադիե» զբոսայգու թանգարանային-ցուցահանդեսային համալիրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am