Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան

Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված 
ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2023 թվականից կվերսկսի ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

 «Արմենպրեսը»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին դեկտեմբերի 27-ին  հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Չինաստանի հետ ուղիղ չվերթները կվերսկսվեն: Չինաստանը Վրաստանի համար առաջնահերթ զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Ավանդաբար, Չինաստանից ժամանող զբոսաշրջիկները առանձնանում են բարձր վճարունակությամբ: Վստահ եմ, որ ուղիղ չվերթները կնպաստեն չինացիների ավելի մեծ ժամանմանը: Ինչպես նաև զբոսաշրջիկների այցը 2023 թվականին  դրականորեն կանդրադառնա զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման դինամիկայի վրա»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Չինաստանից դեպի Վրաստան թռիչքներ կիրականացնի «China Southern Airlines» ավիաընկերությունը։ Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, Ուրումչի - Թբիլիսի - Ուրումչի երթուղով։

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Չինաստանից իրականացվել է ավելի քան 6,4 հազար զբոսաշրջային ուղևորություն, ինչը 139,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am