Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մուրմանսկի ձկնորսական նավահանգստի «Պրինցեսսա Արկտիկի» նավում հրդեհ է բռնկվել

Մուրմանսկի ձկնորսական նավահանգստի «Պրինցեսսա Արկտիկի» նավում հրդեհ է 
բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուրմանսկի ձկնորսական նավահանգստում գտնվող «Պրինցեսսա Արկտիկի» նավում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունից:

«Հունվարի 4-ին, ժամը 14.25-ին տեղեկություն է ստացվել, որ ձկնորսական նավահանգստի 22-րդ նավամատույցում գտնվող «Պրինցեսսա Արկտիկի» նավի նավամբարում հրդեհ է բռնկվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ նավի վրա ընդամենը յոթ մարդ է եղել, վեցը տարհանվել են, մեկ մարդու փրկել են: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատանքը շարունակվում է:

Պատահարի հետեւանքները վերացնում են 28 մարդ և 9 միավոր տեխնիկա, հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am