Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում

Հայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն համագործակցությունը տեղեկատվական 
անվտանգության ապահովման բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ««ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը։

Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:

Գեւորգ Մանթաշյանի ներկայացմամբ կողմերը տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում մի շարք ուղղություններով: Մասնավորապես, կարևորվել է տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգումը, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցումը եւ իրականացումը, երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, տեղեկացնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին, առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am