Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպանի հետ

Հայաստանի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպանի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրին, մասնավորապես, նշել է. 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ-սլովենական հարաբերութունների զարգացման գործում Ձեր կատարած ներդրման համար: Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են փոխշահավետ համագործակցության և մեր ընդհանուր արժեքներին նվիրված լինելու վրա: Մենք գալիք տարի նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Համոզված եմ՝ կամփոփենք այն ամենն, ինչ արել ենք համատեղ և, իհարկե, միշտ պետք է առաջ նայել, զարգացնել հարաբերությունները, գտնել համագործակցության նոր բնագավառներ, նոր ոլորտներ»:

Դեսպան Մենցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր դիվանագիտական ծառայությունը միտված է եղել երկու երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության խթանմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցային ներուժի առկայությունը, ինչպես նաև կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Սլովենիայի սերտ համագործակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am