Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվայից ավիատոմսերն էժանացել են կտրուկ թանկացումից հետո. գալիք շաբաթ Երևան ուղիղ չվերթն արժե 29,3 հազար ռուբլուց սկսած

Մոսկվայից ավիատոմսերն էժանացել են կտրուկ թանկացումից հետո. գալիք 
շաբաթ Երևան ուղիղ չվերթն արժե 29,3 հազար ռուբլուց սկսած

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկիր ավիատոմսերի գները ճշգրտվել են հունիսի 24-ի աճից հետո։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

«Արտերկիր տոմսերի արժեքը նորմալացել է նախօրեին գների թռիչքից հետո։ Կան նաև ծայրահեղ ցածր սակագներ այսօրվա և վաղվա համար։ Շատ թանկ և անհարմար է թռչել Թբիլիսի և Բելգրադ։ Մնացած գները սովորական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այսպես, կիրակի Մոսկվայից Դուբայ Emirates-ի չվերթի ուղեբեռով թռիչքի արժեքը կազմում է 48 հազար ռուբլի: Երկուշաբթի «Պոբեդա» ավիաընկերության ուղիղ չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 20,5 հազար ռուբլի:

«Աերոֆլոտ»-ի երեկոյան չվերթը Ստամբուլ առանց ուղեբեռի հունիսի 25-ին արժե 25 հազար ռուբլի։ Ընդ որում, հաջորդ շաբաթ «Պոբեդա»-ով կարելի է թռչել 13,5 հազար ռուբլով, նշել են ասոցիացիայում:

Կիրակի օրը Սոչիում տեղափոխությամբ Երևան չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 25,6 հազար ռուբլի: Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթների տոմսերի գները հաջորդ շաբաթ սկսվում են 29,3 հազար ռուբլուց: Թբիլիսիում տեղափոխությամբ այսօրվա չվերթի ամենաէժան տոմսն արժե 41,4 հազար ռուբլի, իսկ հունիսի 26-ի ուղիղ չվերթը՝ 108,3 հազար ռուբլի։ Հաջորդ շաբաթ Բելգրադ կարելի է թռչել 65 հազար ռուբլուց սկսած՝ տեղափոխմամբ։

Միաժամանակ, «Աերոֆլոտ»-ի այսօրվա երեկոյան չվերթի տոմսի արժեքը Մոսկվայից Աստանա կազմում է 7,5 հազար ռուբլի: 

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am