Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բոսնիական «Զրինսկի» ակումբի գլխավոր մարզիչը «Ուրարտու»-ի դեմ բարդ խաղ է սպասում

Բոսնիական «Զրինսկի» ակումբի գլխավոր մարզիչը «Ուրարտու»-ի դեմ բարդ 
խաղ 
է սպասում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիական «Զրինսկի» ակումբի գլխավոր մարզիչ Կրունոսլավ Ռենդուլիչը Երևանի «Ուրարտու»-ի հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում բարդ հանդիպում է սպասում:

«Վիճակահանությունն, ամեն դեպքում, բարդ մրցակից էր տալու մեզ, քանի որ բոլոր թիմերն իրենց երկրների չեմպիոններն են: «Ուրարտու»-ն իսկապես բարդ մրցակից է մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռենդուլիչը:

Գլխավոր մասնագետի կարծիքով՝ Հայաստանի ներքին առաջնությունում հանդես են գալիս բարձրակարգ թիմեր, և «Ուրարտու»-ի մի շարք ֆուտբոլիստներ մինչ այս խաղացել են եվրոպական լիգաներում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ուրարտու»-ն կընդունի «Զրինսկի»-ին: Հանդիպումը կկայանա «Ուրարտու»-ի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am