Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շվեյցարիան բոլոր երկրներին կոչ է արել չօգտագործել կասետային զինամթերք

Շվեյցարիան բոլոր երկրներին կոչ է արել չօգտագործել կասետային զինամթերք

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան արգելք է դրել կասետային զինամթերքի վրա և կոչ է անում բոլոր երկրներին չօգտագործել այն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը՝ պատասխանելով Ուկրաինային նման զենք մատակարարելու ԱՄՆ որոշման հետ կապված իր երկրի դիրքորոշման մասին հարցին:

«Շվեյցարիան ի գիտություն է ընդունել Միացյալ Նահանգների ձեռնարկած միջոցները»,- ասել է Էլչինգերն ու հավելել, որ, որպես կասետային զինամթերքի կոնվենցիայի մասնակից պետություն, Շվեյցարիան աջակցում է այդ զենքերի կիրառման արգելքին և կոչ է անում բոլոր պետություններին չօգտագործել դրանք:

Հուլիսի 7-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշել է կասետային զինամթերք փոխանցել Ուկրաինային, որի կիրառմանը ՄԱԿ-ը դեմ է։ Նա նաև նշել է, որ Կիևը Վաշինգտոնին տրամադրել է գրավոր երաշխիքներ, որ այն նվազագույնի կհասցնի խաղաղ բնակչության համար այս տեսակի զինամթերք օգտագործելու ռիսկերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am