Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայ-Ռուսական համալսարանի Կոնֆերանսը գիտխորհրդի նոր կազմ է ընտրել

Հայ-Ռուսական համալսարանի Կոնֆերանսը գիտխորհրդի նոր կազմ է ընտրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 17-ին կայացել է բոլոր կատեգորիաների աշխատողների և սովորողների Ընդհանուր ժողովը (Կոնֆերանսը)՝ Հայ-Ռուսական համալսարանի Գիտական խորհրդի նոր կազմն ընտրելու օրակարգով։ Ընդհանուր ժողովին մասնակցել է 276 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայ-Ռուսական համալսարանից։

«Հունիսին Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրների առաջարկությամբ ու ՀՌՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններից հետո ՀՌՀ-ի գործող Գիտխորհուրդը որոշում էր կայացրել անցկացնել համալսարանի Կոնֆերանս՝ համալսարանի Գիտխորհրդի նոր կազմն ընտրելու նպատակով։

ՀՌՀ-ի կանոնադրության և ՀՌՀ-ի Գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն` Գիտխորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները և ՀՌՀ-ի ինստիտուտների տնօրենները, իսկ պատվավոր անդամներն ընտրվում են համալսարանի Գիտխորհրդի կողմից։ ՀՌՀ-ի Գիտխորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի Կոնֆերանսին՝ փակ գաղտնի քվեարկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ Կոնֆերանսին կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում առաջադրված բոլոր թեկնածուները «կողմ» ձայների մեծամասնությամբ ընտրվել են ՀՌՀ-ի Գիտական խորհուրդի նոր կազմ։

Նշվում է, որ Հայ-Ռուսական համալսարանի Գիտխորհրդի նոր կազմը հասանելի կլինի համալսարանի պաշտոնական կայքի «Գիտական խորհուրդ» բաժնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am