Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Արփենի բնակավայրում մեկնարկած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։  Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն 643 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 65 տոկոս։ Արփենի բնակավայրում իրականացվող ենթածրագրի համար նախատեսվել է 10 մլն 800 հազար դրամ։ Տեղադրվել է 11 դիտահոր։

Շիրակի մարզպետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ  մեկ այլ՝  «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 12,7 մլն դրամի շրջանակներում կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086 մ, Զույգաղբյուր՝ 724 մ, Սարագյուղ՝ 400 մ),  ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն։

Սրանց զուգահեռ,  Աշոցքում կառուցվում է պուրակ․ «Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 78 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։ 3725 քառակուսի մետր մակերեսով պուրակում 1710 քմ տարածքը նախատեսված է ճեմուղու համար։ Կառուցվելու է խաղահրապարակ, տեղադրվելու է շատրվան, նստարաններ, անցկացվելու է լուսավորության ցանց։

Թավշուտ բնակավայրում ևս  ընթացքի մեջ են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 69,6 մլն դրամ է։ Կառավարություն համամասնությունը 70 տոկոս է։ Համակարգի կառուցմամբ նախատեսվում է ոռոգելի դարձնել բնակավայրի 350-400 հա վարելահող։     


Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am