Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պենտագոնում մեկնաբանել են Լեհաստանի օդային տարածքի խախտումը

Պենտագոնում մեկնաբանել են Լեհաստանի օդային տարածքի խախտումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության պաշտպանությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով բելառուսական ուղղաթիռների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ կապված միջադեպը։

«Մենք կշարունակենք շատ լուրջ վերաբերվել ՆԱՏՕ-ի անվտանգությանը և կշարունակենք աշխատել Դաշինքի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու համար, որ դաշինքի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը մնա անվտանգ», - ասել է Ռայդերը:

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Բելառուսի կողմից Լեհաստանի օդային տարածքը երկու ուղղաթիռով խախտելու փաստը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am