Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մակրոնը չի ցանկանում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում տեսնել Ֆրանսիայի եվրահանձնակատարին

Մակրոնը չի ցանկանում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում տեսնել 
Ֆրանսիայի եվրահանձնակատարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ցանկանում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում տեսնել ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար և Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Թիերի Բրետոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Politico պարբերականը:

Նախօրեին Politico-ն, հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Բրետոնը ցանկանում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում փոխարինել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Դրա համար նրան անհրաժեշտ կլինի եվրոպական բոլոր առաջնորդների աջակցությունը, ինչպես նաև խորհրդարանի հավանությունը, գրել է պարբերականը:

«Բրետոնը երբեք չի դառնա Եվրոպական հանձնաժողովի հաջորդ նախագահը:.. Մակրոնը դա չի ցանկանում», - պարբերականին ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ դա կապված է Atos խոշոր միջազգային ՏՏ ընկերության շուրջ պատմության հետ, որն ավելի վաղ գլխավորում էր Թիերի Բրետոնը: 2019 թվականին, երբ Մակրոնն առաջարկեց նրա թեկնածությունը եվրահանձնակատարի պաշտոնում, Բրետոնը ստիպված եղավ հեռանալ Atos-ի ղեկավարի պաշտոնից և վաճառել ընկերությունում իր բոլոր բաժնեմասերը, քանի որ մտահոգություններ էին առաջանում շահերի բախման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am