Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Գավառում նշվել է խաղողօրհնեքի տոնը

Գավառում նշվել է խաղողօրհնեքի տոնը

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 13-ին Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցվել է  Սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քարոզախոսության ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը  մեկնել է օրվա տոնի խորհուրդը` մաղթելով ներկաներին Սուրբ Կույսի բարեխոսությամբ առաքինասեր և խոնարհ ընթացք:

Պատարագի ավարտին Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կատարվել է խաղողի օրհնության կարգ,  օրհնված ողկույզները բաժանվել են  մասնակից հավատացյալներին: Այնուհետ կատարվել է  մատաղի օրհնության կարգ ու բաշխվել ներկաներին:

Սրբազան արարողության ավարտին եկեղեցու երգչախմբի կողմից հնչել են  Աստվածամորը նվիրված տաղեր, շարականներ, որից հետո գեղարվեստական  կատարումներով հանդես են եկել Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարային համույթի սաները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am