Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բժիշկը ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու միջոցները

Բժիշկը ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու միջոցները

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսմետոլոգ, տրիկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Անաստասիա Կուրսկայան ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու ուղիները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru», մասնագետը կանանց, ովքեր պարբերաբար դիմում են մազերը ներկելու ընթացակարգին, խորհուրդ է տվել հանգստի մեկնելուց առաջ թարմացնել գույնը։ «Առանց պիգմենտի չներկված մազերը արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ շատ ավելի ենթակա են չորության և փխրունության, մինչդեռ ներկը մազերի համար ստեղծում է պաշտպանիչ շերտ»,- բացատրել է կոսմետոլոգը։

Բացի այդ, բժիշկը հորդորել է չմոռանալ գլխարկների մասին։ Միևնույն ժամանակ Կուրսկայան խորհուրդ է տվել նաև պարբերաբար հյուսել մազերը։ Նրա խոսքով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը բացասաբար է անդրադառնում գլխամաշկի և մազերի արմատների վրա՝ առաջացնելով ճաղատություն և վաղ ճերմակություն։

Մասնագետը զգուշացրել է ծովի աղից պաշտպանվելու համար կոսմետիկայի օգտագործման կարևորության մասին։ Նաև լողափ գնալուց առաջ անհրաժեշտ է օգտագործել մազերի քսուքներ, որոնք կհեշտացնեն սանրելը։ «Յուղի օգտագործումը խորհուրդ չի տրվում։ Այն արագ տաքանում է արևի տակ և այրում մազերը՝ հանգեցնելով դրանց նոսրացման»,- եզրափակել է Կուրսկայան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am