Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին  կհանդիպի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ռուս խաղաղապահները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ կքննարկվի  նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա գործունեության հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձը ապահովելու համատեքստում։

Առաջնորդները կհանդիպեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am