Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իսրայելի զինվորականները գնդակոծել են Հալեպի օդանավակայանը

Իսրայելի զինվորականները գնդակոծել են Հալեպի օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը, լույս հոկտեմբերի 15-ի գիշերը հաղորդել են արաբական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, դրանց տվյալներով՝ հարվածները շարքից հանել են թռիչքուղին: Դրանից մի քանի ժամ առաջ սիրիացի մասնագետներն ավարտել էին դրա վերանորոգումն այս շաբաթվա սկզբին իսրայելական մեկ այլ հարձակումից հետո։

Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ օդանավակայանի գնդակոծումը հաջորդել է Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակմանը:

Իսրայելն այժմ արմատական պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Զինվորականները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին  ՀԱՄԱՍ շարժումը գրոհել էր Իսրայելի հարավը։ Այս իրադարձությունները հանգեցրել են Սիրիայի և Լիբանանի հետ Իսրայելի սահմաններին լարվածության աճին։ Յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am