Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Իրանը միջնորդների միջոցով Իսրայելին զգուշացրել Է ձեռնպահ մնալ Գազայի հատվածին հարվածները շարունակելուց

Իրանը միջնորդների միջոցով Իսրայելին զգուշացրել Է ձեռնպահ մնալ Գազայի 
հատվածին հարվածները շարունակելուց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը -ծանոթ. ՏԱՍՍ) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։

Ինչպես նշել Է Իրանի ԱԳ նախարարը, «եթե Գազայի հատվածի դեմ ագրեսիան կանգնեցնել չհաջողվի, ռազմական ճակատների ընդլայնումը չի բացառվում, դրա հավանականությունը ժամ առ ժամ մեծանում է»:

«Իրանը չի կարող դիտողի տեղ զբաղեցնել այս իրավիճակում»,- ընդգծել է Աբդոլլահիյանը: Նրա խոսքով՝ Թեհրանում հույս ունեն, որ քաղաքական ջանքերը կկանխեն հակամարտության տարածումը:

Իսրայելն այժմ արմատական պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Զինվորականները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին  ՀԱՄԱՍ շարժումը գրոհել էր Իսրայելի հարավը։ Այս իրադարձությունները հանգեցրել են Սիրիայի և Լիբանանի հետ Իսրայելի սահմաններին լարվածության աճին։ Յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am