Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի

Ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ծրագիրը 
մեկնարկելու է հաջորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին:

Նախարարը նշեց, որ ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց:

«Ունենք ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք  աշխատանքներ շարունակելու և ավարտելու: Եվ հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը՝ համապատասխան լիցենզիաներով, երկարացնել մինչև 2036 թվականը»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:

Իրականացված արդիականացման աշխատանքներից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2026 թվական: Հայաստանը նախատեսում է նաև նոր ատոմակայանի կառուցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am