Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանն ավելի ու ավելի է գրավում Միջին Արևելքի զբոսաշրջիկներին․ ինչ կարող է առաջարկել Հայաստանը

Վրաստանն ավելի ու ավելի է գրավում Միջին Արևելքի զբոսաշրջիկներին․ ինչ 
կարող է առաջարկել Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ (գծապատկեր 1):

Գծապատկեր 1․ 2022 թվականին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվն՝ ըստ դոնոր-տարածաշրջանների՝ տոկոսով արտահայտված

P1arm.png (125 KB)

Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 թվական

Ներգնա զբոսաշրջության ընդհանուր պատկերում Մերձավոր Արևելքից այցելուների թիվը շատ փոքր է, սակայն տվյալ պարագայում խիստ կարևոր է դինամիկան: 2022 թվականի արդյունքներով Վրաստանը Մերձավոր Արևելքից ընդունել է 208 341 զբոսաշրջիկ, ինչը 15 անգամ գերազանցում է մեկ տասնամյակ առաջ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը (Գծապատկեր 2):

Գծապատկեր 2 2012-2022 թվականների ընթացքում Մերձավոր Արևելքից Վրաստան այցելած զբոսաշրջային հոսքի դինամիկան

 P2.png (88 KB)

Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 թվական

Ավելին, տարածաշրջանից զբոսաշրջիկների  թվի աճը գերազանցել է մինչհամաճարակային մակարդակը, ընդ որում՝ նախկին խորհրդային հանրապետությունը Մերձավոր Արևելքից ընդունել է շուրջ 160 000 այցելու: Մերձավոր Արևելքի զբոսաշրջիկների շրջանում Վրաստանը հայտնի է ոչ միայն բնության  տպավորիչ տեսարաններով, մատչելի հյուրանոցներով և համեմատաբար մոտ գտնվելու հանգամանքով, այլև օրեցօր ավելացող հալալ սննդի և արաբախոս զբոսավարների առկայությամբ (Middle East Monitor, 2022):

Մերձավոր Արևելքից այցելուների թվի աճը հիմնականում պայմանավորված է Արաբական ծոցի երկրներից, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջիկներով, որին բաժին է ընկնում Մերձավոր Արևելքից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան 50%-ը (Գծապատկեր 3): 2022 թվականին Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի նախահամաճարակի ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 119 921 այցելուի (Աղյուսակ 1).

Աղյուսակ 12011-2022 թվականների ընթացքում Մերձավոր Արևելքից Վրաստան այցելած զբոսաշրջային հոսքի դինամիկան՝ ըստ երկրների

01arm.png (124 KB)

Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 թվական

Միաժամանակ Սաուդյան Արաբիան Վրաստան այցելող ամենամեծ թվով օտարերկրյա այցելու ունեցող երկրների տասնյակում է, այնուամենայնիվ, Իսրայելի և Թուրքիայի զբոսաշրջիկները դեռևս ավելին են, քանի արաբախոս երկրներինը (Աղյուսակ 2)։

Աղյուսակ 2․ 2019-ից 2022 թվականներին Վրաստան այցելությունների քանակով թոփ 10 երկրները 

02arm.png (88 KB)

Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 թվական

Պարսից Ծոցի որոշ զբոսաշրջիկներ նույնիսկ մի քանի ամիս են անցկացնում Սև ծովի մերձակա քաղաքներում և երկրի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ այժմ առկա է արաբական աշխույժ թաղամաս: Օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ժամանակաշրջանը հուլիս-հոկտեմբեր չորս ամիսներն են (Աղյուսակ 3):

03arm.png (144 KB)

Աղյուսակ 3Վրաստանում ներգնա տուրիզմի սեզոնայնությունը՝ 2021 թվականին ԹՈՓ 10 երկրներից այցելությունները՝ ըստ ամիսների

Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 թվական

Պարսից ծոցի երկրների համագործակցության (GCC) Մերձավոր Արևելքի ինստիտուտի երկրների զեկույցում Վրաստանում զբոսաշրջության վերաբերյալ բացահայտվել է, որ վերջին տասնամյակում երկիրը հայտնի է դարձել իր խոստումնալից բիզնես հնարավորությունների շնորհիվ, ինչպես նաև որպես մատչելի և հարմար հանգստի այլընտրանք թե´ ձմռան, և թե´ ամռան ամիսներին՝ հաշվի առնելով, որ Վրաստան մուտքն ազատ է գրեթե բոլոր երկրների համար. 107 երկրների քաղաքացիների համար մուտքի վիզա չի պահանջվում (Աղյուսակ 4) (Middle East Monitor, 2022): (Middle East Monitor, 2022).

 

Աղյուսակ 4Երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլատրվում է առանց վիզայի մուտք գործել Վրաստան  

04arm.png (143 KB)

Աղբյուր՝ Geomigrant, 2022

Մերձավոր Արևելքի շատ երկրներ հնարավորություն ունեն ցանկացած ժամանակ և ցանկացած տևողությամբ այցելել Վրաստան (Գծապատկեր 3):

Գծապատկեր 3Վրաստան առանց վիզայի մուտքի տարբեր մակարդակներ ունեցող երկրներ

 P3arm.png (407 KB)

Աղբյուր՝ (Cynthia, 2017)

Առանց վիզայի ռեժիմն օտարերկրացիներին հնարավորություն է տալիս Վրաստանում գտնվել մինչև մեկ տարի: Սա նշանակում է, որ Պարսից Ծոցի շատ երկրների զբոսաշրջիկներ կարող են կրկնակի այցի նպատակով վերադառնալ միևնույն տարվա ընթացքում (Middle East Monitor, 2022):

Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներից զբոսաշրջային հոսքից բացի, եղել են նաև ներդրումային հոսքեր, հիմնականում՝ ԱՄԷ-ից։  Դրանք մեծամասամբ ներդրվել են Վրաստանի հյուրանոցային հատվածում, ինչը նպաստել է վերակառուցման նպատակների իրականացմանը: Այսպիսով, 2021 թվականին Վրաստանում հյուրանոցների և կացարանների ընդհանուր թիվը կազմել է 1 726, որը գրեթե 70%-ով գերազանցում  է նախորդ տարվա ցուցանիշը, ընդ որում՝  դրանց 99,3%-ը գտնվում է մասնավոր բիզնեսի ձեռքում (Գծապատկեր 4):

Գծապատկեր 4․ Վրաստանի հյուրանոցային հատվածի ցուցանիշները 2021 թվականին

 P4arm.png (269 KB)

Աղբյուր՝ Sputnik Վրաստան, 2022

Արաբական երկրներից զբոսաշրջային հոսքերի աճի կարևոր գործոն է դարձել տարածաշրջանի բազմաթիվ օդանավակայաններից՝ Դուբայ, Դոհա, Շարժա, Աբու Դաբի, Ռիադ, Ջիդդա, Դամամ, Դոհա 3-3,5 ժամ տևողությամբ ուղիղ չվերթերի ավելացումը դեպի Վրաստան:  Սույն փոփոխությունը հնարավորություն տվեց Վրաստանին դառնալ հեշտ հասանելի, հարմար և մոտ ուղղություն: Վերոնշյալ քաղաքներից դեպի Թբիլիսի և հակառակ տոմսի արժեքը մեկնման ամսաթվից երկու ամիս առաջ պատվիրելու դեպքում տատանվում է 265-ից մինչև 399 եվրո, միջին արժեքը կազմում է 392 եվրո (Աղյուսակ 5) (Hashem, 2021; Kiwi.com, 2023):

Աղյուսակ 5Ուղիղ չվերթերը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի առաջատար օդանավակայաններից դեպի Վրաստանի միջազգային օդանավակայաններ և 2023 թվականի հոկտեմբերի թռիչքների արժեքները եվրոյով

05arm.png (39 KB)

Աղբյուր՝ կազմված է հեղինակի կողմից Kiwi.com, 2023 տվյալների հիման վրա

 Բիզնեսի վարում Վրաստանում. արաբներն այցելում են ոչ միայն հանգստանալու, այլ նաև բիզնեսի ներդրումային հետաքրքիր հնարավորություններ գտնելու նպատակով:

Վրաստանը կայուն տնտեսական և քաղաքական շուկա է՝ չափազանց լավ գործող բիզնես միջավայրով։ Համաշխարհային բանկի 2022 թվականի Doing Business զեկույցում Վրաստանը 190 երկրների թվում 7-րդն է (3-րդ տարին անընդմեջ՝ ըստ «Բիզնեսի վարման դյուրինության» չափանիշների (Գծապատկեր 5):

Գծապատկեր 5Վրաստանի տեղը Համաշխարհային բանկի վարկանիշային աղյուսակում “Doing Business 2022”

P5arm.png (60 KB)

 Աղբյուր՝ World Bank Group, 2023

Լավագույն տասնյակում Վրաստանը միացել է այնպիսի երկրներին, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Սինգապուրը, Դանիան, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան: Երկիրը 2019-ին զբաղեցրել է 6-րդ տեղը (World Bank Group, 2023a):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՎՉՈւԹՅՈւՆԸ․ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ

Դիտարկենք, թե ինչպես են դրսևորվում Վրաստանի հաջողության վերոնշյալ գործոնները և, արդյո՞ք, հնարավոր է նման ձեռքբերումը Հայաստանում:

  1. Աշխարհագրական դիրքը

Հայաստանը հարևան է Վրաստանին, սահմանակից է նրան հյուսիսից, հետևաբար Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքին մի փոքր ավելի մոտ, քան Վրաստանը, թռիչքը Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և Կատարից կազմում է մոտավորապես 3-3,5 ժամ (Գծապատկեր 7)

Գծապատկեր 7Հայաստանի աշխարհագրական դիրքը Մերձավոր Արևելքի նկատմամբ

 P7arm.png (311 KB)

Աղբյուր՝ Altayer Travel, 2023

Ի տարբերություն Վրաստանի, արաբական որևէ երկիր ներառված չէ Հայաստան այցելողների լավագույն տասնյակում, ինչը վկայում է վերջիններիս համար Հայաստանի գրավչության բացակայության մասին (Գծապատկեր 8):

Գծապատկեր 82021 և 2022 թվականների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն՝ ըստ երկրների

 P8arm.png (320 KB)

Աղբյուր՝ Երգնյան, 2023

  1. Առանց վիզայի ռեժիմը՝ Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիների համար, Վրաստանում մինչև մեկ տարի մնալու հնարավորությունը:

Ընդհանուր առմամբ, միայն 45 երկրի քաղաքացիներ կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի և մնալ երկրում մինչև 180 օր, ինչը երկու անգամ ավելի քիչ է, քան Վրաստանի դեպքում, երբ այդ հնարավորությունը տրվում է 107 երկրի քաղաքացիներին (Աղյուսակ 4): Ընդ որում, առանց մուտքի արտոնագրի Հայաստան կարող են այցելել միայն Մերձավոր Արևելքի 2 երկրի քաղաքացիներ, դրանք են՝ ԱՄԷ-ն ու Կատարը (Աղյուսակ 7):

Աղյուսակ 7Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլատրվում է առանց վիզայի մուտք գործել Հայաստան և մնալ մինչև 180 օր

07arm.png (52 KB)

Աղբյուր՝ Հայաստանի Արտաքին գործերի  նախարարություն, 2023

  1. Ուղիղ և մատչելի ավիաչվերթերի առկայությունը:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում ավելի քիչ ուղիղ չվերթեր են իրականացվում տարածաշրջանի բազմաթիվ օդանավակայաններից՝ Դուբայ, Դոհա, Շարժա, Աբու Դաբի, Էր-Ռիադ, Ջիդդա, Դամամ, Դոհա, և դրանք ավելի թանկ են։ Վերոնշյալ քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տոմսի արժեքը մեկնման ամսաթվից 2 ամիս առաջ ամրագրելու դեպքում տատանվում է 82-470 եվրոյի սահմաններում՝ 454 եվրո միջին արժեքով (Աղյուսակ 8 և աղյուսակ 5):

Աղյուսակ 8Ուղիղ թռիչքներ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի առաջատար օդանավակայաններից դեպի Հայաստանի միջազգային օդանավակայաններ և 2023 թվականի հոկտեմբերի թռիչքի արժեքը եվրոյով

08arm.png (37 KB)

Աղբյուր՝ կազմված է հեղինակի կողմից Kiwi.com, 2023թ․ տվյալների հիման վրա

  • և Գեղեցիկ և գեղատեսիլ վայրերի առկայությունը, լեռնադահուկային հանգստավայրերի զարգացած ենթակառուցվածքները, հյուրանոցների առկայությունը:
  1. Ծաղկաձոր

Ծաղկաձորը փոքրիկ քաղաք է և միևնույն ժամանակ համարվում է Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը, որը գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս-արևելք: Այս գեղատեսիլ քաղաքն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները դահուկների և սնոուբորդի սիրահարների համար։ Թեղենիս լեռան լանջին կառուցվել է ճոպանուղի, որն ունի մի քանի կայարան և համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին։ Դահուկների և սնոուբորդի համար նախատեսված են 30 կիլոմետրանոց լեռնադահուկային ուղիներ, իսկ հյուրերին տեղափոխելու համար՝ 7 վերելակ: Ձմեռային մարզաձևերի գոտին գտնվում է ծովի մակերեսից 1966 և 2819 մետր բարձրությունների միջև (Arara Tour, 2023; Ski resort Tsaghkadzor - Skiing Tsaghkadzor, 2023):

 

Լեռնադահուկային վերելակի ծառայության և տոմսի արժեքները հետևյալն են.

  • Լեռնադահուկային վերելակի մեկանգամյա տոմսի արժեքը՝ 8 ԱՄՆ դոլար (3100 ՀՀ դրամ),
  • Լեռնադահուկային վերելակի տոմսը պլաստիկ քարտի տեսքով՝ 5 ԱՄՆ դոլար (2000 ՀՀ դրամ),
  • Հաջորդիվ պետք է քարտը լիցքավորել՝ 1 օրվա դահուկավազքի համար՝ 26 ԱՄՆ դոլար (10 000 ՀՀ դրամ),
  • 3 օրվա համար՝ 75 ԱՄՆ դոլար (29 000 ՀՀ դրամ),
  • 5 օրվա համար՝ 121 ԱՄՆ դոլար (47 000 ՀՀ դրամ),
  • Մեկ շաբաթվա համար՝ 155 ԱՄՆ դոլար (60 000 ՀՀ դրամ) (Ծաղկաձորի Ճոպանուղի, 2023),
  • Դահուկային հավաքածուն կարելի է վարձել մոտավորապես 11 ԱՄՆ դոլարով (5000 ՀՀ դրամ),
  • Սնոուբորդի հավաքածուն՝ 15 ԱՄՆ դոլարով (7000 ՀՀ դրամ) (Arara Tour, 2023).

 

Հանգստավայրի հյուրանոցների մեծ մասն առաջարկում է անվճար տեղափոխում դեպի լանջերը: Ծաղկաձորի հյուրանոցային ենթակառուցվածքը ներկայացված է ինչպես նոր, ժամանակակից երեք, չորս և հինգ աստղանի հյուրանոցներով, այնպես էլ՝ խորհրդային տարիներին կառուցված հյուրանոցներով։ Հետևաբար, գների միջակայքը նույնպես տարբեր է, օրինակ՝ շքեղ Ծաղկաձոր Մարիոթ 5*-ում ստանդարտ երկտեղանոց համարում մնալը կարող է արժենալ սկսած 130 ԱՄՆ դոլարից (50000 ՀՀ դրամ): 4* հյուրանոցներում գրանցման գները սկսվում են 65 ԱՄՆ դոլարից (25000 ՀՀ դրամ), 3* հյուրանոցներում՝ 40 ԱՄՆ դոլարից (15000 ՀՀ դրամ): Որպես մեկ այլ տարբերակ կարող  է դիտարկվել 78-170 ԱՄՆ դոլար արժողությամբ 2-7 անձի համար բնակարաններ կամ 125-312 ԱՄՆ դոլար արժողությամբ 6-16 հոգու համար քոթեջների վարձակալությունը: (Զբոսաշրջության նրբությունները, 2023b).

  1. Ջերմուկ

Ջերմուկը մի գողտրիկ քաղաք է, որը գտնվում է Երևանից 180 կմ հեռավորության վրա և երեք կողմերից շրջապատված է լեռներով: Խորհրդային տարիներին, համարվելով հիդրոթերապիայի հանգստավայր՝ բազմաթիվ հանքային աղբյուրներով, որոնցում ջրի բաղադրությունը չի տարբերվում Կառլովի Վարիի ջրից։ 2000-ականների սկզբից քաղաքը սկսեց զարգանալ որպես լեռնադահուկային հանգստավայր (Rider Skill, 2021).

Հենց այդ ժամանակ էլ կառուցվեցին համաշխարհային չափանիշներին համապատասխանող ճոպանուղին և դահուկային սահուղիները: Սկսնակների համար վազքուղին կազմում է 1600 մետր, իսկ փորձառուների համար՝ 1400 մետր:

  • Լեռնադահուկորդի համար նախատեսված ամբողջական հավաքածուն կարելի է վարձակալել 13 ԱՄՆ դոլարով (5000 ՀՀ դրամ),
  • Սնոուբորդիստի համար նախատեսված ամբողջական հավաքածուն՝ 21 ԱՄՆ դոլարով (9000 ՀՀ դրամ)։

Ծաղկաձորի հյուրանոցների գները պայմանավորված են հետևյալ երկու գործոններով՝ բուն հյուրանոցի մակարդակը և ճոպանուղուց հեռավորությունը: Բոլոր հյուրանոցները կարելի է դասակարգել երեք տեսակի՝ նոր, վերանորոգված և քոթեջներ (Arara Tour, 2023):

Նոր հյուրանոցները համապատասխանում են եվրոպական բոլոր չափորոշիչներին, մատուցում են բարձրորակ ծառայություն, իսկ գները բավականին բարձր են (օրինակ՝ «Մարիոթ Ծաղկաձոր», «Կեչառիս», «Ոսկու աշխարհ» և այլն): Վերանորոգված հյուրանոցները կարող են հաճախորդներին գոհացնել նաև լավ սպասարկումով և պատշաճ պայմաններով: Այնուամենայնիվ, այստեղ գները կարող են համարվել «ոսկե միջին» (Arara Tour, 2023):

  1. Աղթամար (Սևան). Լեռնադահուկային զարգացող այս հանգստավայրը գտնվում է համանուն Սևան քաղաքում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության և Երևանից ընդամենը 12 կմ հեռավորության վրա։ Աղթամարը, թեև հանրաճանաչությամբ և լեռնադահուկային ենթակառուցվածքների զարգացմամբ զիջում է լեռնադահուկային այլ հանգստավայրերին, այն դինամիկ զարգանում է։ Աղթամարն ունի բարդության տարբեր մակարդակի մի քանի սահուղիներ, որոնք նախատեսված են ինչպես երեխաների համար (հարթ սահուղիներ), այնպես էլ՝ գերփորձառու դահուկորդների համար (սև արահետներ)՝ 1,2 կիլոմետր երկարությամբ: Սահուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 2,5 կիլոմետր (Guide-Tours, 2021)։
  • Ցերեկային սքի-փաս՝ 10 ԱՄՆ դոլար,
  • Սարքավորումների վարձույթ՝ 10 ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է կացարանին, ապա կան զանազան տարբերակներ՝ հնարավոր է տուն, քոթեջ կամ վիլլա վարձակալել համապատասխանաբար՝ 20, 70-100 և 200 ԱՄՆ դոլարով (Отдыхатели, 2023):

Վրաստանի համեմատ՝ Հայաստանը ձմեռային մարզաձևերի ավելի քիչ տարբերակներ կարող է առաջարկել: Բացի այդ, հայկական լեռնադահուկային հանգստավայրերի ենթակառուցվածքները զիջում են Վրաստանում գոյություն ունեցողներին:

  • և 7 Միջկրոնական հանդուրժողականությունըանհանդուրժողականությունը կրոնական խտրականության նկատմամբ, ինչպես նաև հալալ սննդի և արաբախոս զբոսավարների առկայության ավելացումը

Հայաստանն աշխարհի քրիստոնեական այն քիչ երկրներից է, որը գրեթե ամբողջությամբ շրջապատված է մահմեդական երկրներով: Չնայած կրոնական տարաձայնություններին, տեղի բնակիչները բավականին ջերմ և բարեհամբույր են իրենց մուսուլման հարևանների նկատմամբ: Եվ գուցե դա է պատճառը, որ Հայաստանը վերջերս դարձել է արաբ զբոսաշրջիկների սիրված զբոսաշրջային վայրերից մեկը: Նրանց համար հատկապես հետաքրքիր է ձմեռային ժամանակահատվածը, քանի որ շոգ կլիմայական պայմանների պատճառով իրենց երկրներում նրանք զրկված են ձմեռային սպորտով զբաղվելու հնարավորությունից։ Նաև, վերջին տարիներին Երևանում բացվել են բազմաթիվ արաբական ռեստորաններ, որտեղ հյուրերը կարող են պատվիրել իրենց ծանոթ ու հարազատ ուտեստներ:

Զբոսաշրջիկները սովորաբար լեզվի հետ կապված դժվարությունների չեն հանդիպում, քանի որ հայերից շատերը տիրապետում են առնվազն մեկ օտար լեզվի։ Երիտասարդների գրեթե 80%-ը խոսում է անգլերեն, իսկ նրանցից ոմանք խոսում են նույնիսկ արաբերեն և պարսկերեն (Arara Tour, 2023):

Սակայն, միևնույն ժամանակ, արաբերենն այնքան էլ տարածված չէ Հայաստանում և արաբերեն խոսող զբոսավարները զգալիորեն ավելի քիչ են, քան Վրաստանում:

  1. Անվտանգության բարձր մակարդակը:

Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է, ըստ Numbeo հանցագործության ինդեքսի, 2023 թվականի հուլիսի դրությամբ՝ անվտանգության առումով այն զբաղեցնում է 6-րդ տեղը. հանցագործության ինդեքսը կազմել է 21.6, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78,4: Սա շատ բարձր ցուցանիշ է, և շատ ավելի բարձր է, քան Վրաստանինը, որը զբաղեցրել է 20-րդ տեղը (Աղյուսակ 6): Անվտանգության տեսանկյունից Հայաստանը զբոսաշրջիկների համար շատ ավելի նախընտրելի ուղղություն է, քան Վրաստանը (Numbeo, 2023):

  1. Բիզնեսի հնարավորությունները:

Ինչպես արդեն նշվել է, արաբ զբոսաշրջիկների շրջանում Վրաստանի ժողովրդականության պատճառներից մեկը երկրում բիզնես զարգացնելու հնարավորությունն է՝ հարկային արտոնությունները, օտարերկրյա ներդրումներին պետական ​​աջակցությունը: Ցավոք սրտի, այս առումով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին։ Այսպիսով, Համաշխարհային բանկի 2022 թվականի վարկանիշում այն ​​զբաղեցնում է ընդամենը 47-րդ տեղը, մինչդեռ Վրաստանը 7-րդն է (Գծապատկեր 9 և Գծապատկեր 5):

Գծապատկեր 9Հայաստանի զբաղեցրած տեղը համաշխարհային բանկիDoing Business 2022” վարկանիշում

 P9arm.png (59 KB)

Աղբյուր՝ World Bank Group, 2023b

  1. Բարեկամական և հյուրընկալ մթնոլորտը զբոսաշրջիկների համար և պետության աջակցությունը զբոսաշրջությանը:

Հայաստանը, ինչպես Վրաստանը, հայտնի է հյուրերի և ժամանողների նկատմամբ իր բարյացակամ և հյուրընկալ վերաբերմունքով, սակայն, ըստ ոլորտի ներկայացուցիչների, զբոսաշրջիկների ներգրավման համար կառավարության աջակցությունը պետք է ընդլայնվի։ Ինչպես ներկայացնում են ոլորտի մասնակիցները, պետությունը պետք է ավելի ակտիվ և խորությամբ ներգրավվի արդյունաբերության զարգացմանը, նոր ուղղությունների ու հարթակների բացմանն ու առաջընթացին միտված ներդրումային ծրագրերում՝ ստանձնելով հիմնական ներդրողի, կառավարչի և ներդրումների երաշխավորի առանցքային դերերը (Петросян, 2016):

ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈւ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈւԾՈւՄՆԵՐԸ

Համեմատական ​​վերլուծության մեջ մենք ներկայացրեցինք, թե որ ոլորտներում Հայաստանը պետք է ջանքեր գործադրի Մերձավոր Արեւելքից ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար, գնահատման արդյունքները ներկայացված են աղյուսակ 9-ում:

Աղյուսակ 9Վրաստանում և Հայաստանում լեռնադահուկային տուրիզմի զարգացման առանցքային գործոնների զարգացման մակարդակի համեմատական աղյուսակ

09arm.png (90 KB)

Աղբյուր՝ կազմված է հեղինակի կողմից իրականացված վերլուծության հիման վրա

Աղյուսակը ցույց է տալիս, որ Հայաստանի ջանքերը պետք է կենտրոնացվեն 6 ուղղություններով:

  1. Ընդլայնել Հայաստան առանց վիզայի մուտքի երկրների ցանկը: Այսօր առանց վիզայի Հայաստան կարող են մուտք գործել միայն 47 երկրի քաղաքացիներ և մնալ մինչև 180 օր։ Մենք առաջարկում ենք Մերձավոր Արևելքի ավելի շատ երկրներ ընդգրկել առանց վիզայի մուտքի ցանկում. հատկապես կարևոր է մոտ ապագայում ընդգրկել առաջին հերթին Սաուդյան Արաբիան, իսկ ավելի ուշ՝ Օմանը և Քուվեյթը։ Նախատեսել նաև ավելի մեծ թվով եվրոպական և զարգացած ասիական երկրների՝ Չինաստան, Հարավային Կորեա, Մալայզիա և այլն, ընդգրկելու հնարավորություն։ Առաջին փուլում թույլատրել այդ երկրների քաղաքացիներին 180 օր գտնվելը, գնահատել միջոցառման ազդեցությունը, թե որ երկրներն են սկսել ավելի շատ այցելել Հայաստան, իսկ ավելի ուշ նրանցից որոշների համար կացության օրերի թիվը հասցնել 360-ի:
  2. Ավելացնել ուղիղ ավիաչվերթերի քանակը Մերձավոր Արևելքի միջազգային հիմնական օդանավակայաններից: Որոշ ուղղություններում ներդնել ցածր արժեքով ավիաուղղություններ/լոքոստերներ։

Այսօր ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միայն 4 օդանավակայաններ ունեն ուղիղ չվերթներ դեպի Երևան, դրանք են՝ Դուբայը, Աբու Դաբին, Շարժան (ԱՄԷ) և Դոհան (Քաթար/ Սաուդյան Արաբիա), մինչդեռ Ռիադից և Ջիդայից (Սաուդյան Արաբիա) ուղիղ չվերթներ չկան։ Անհրաժեշտ է ուղիղ չվերթեր հաստատել Էր-Ռիադից, Ջիդայից, և ընդհանրապես ավելացնել թռիչքների հաճախականությունն այն քաղաքներից, որտեղից արդեն իսկ թռիչքներ են իրականացվում:

Անհրաժեշտ է նաև նախատեսել ավիատոմսերի գնի որոշ մասի սուբսիդավորելու հնարավորությունը, քանի որ ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից Երևան և հակառակը թռիչքի միջին գինը 454 եվրո է, իսկ Վրաստանում, տոմսերի միջին գինը 392 եվրո է, և դա, չնայած այն հանգամանքին, որ աշխարհագրորեն Հայաստանը մի փոքր ավելի մոտ է գտնվում տարածաշրջանին, քան Վրաստանը։

Այս խնդրի մեկ այլ արդյունավետ լուծում կարող է լինել ցածր արժեքով ավիաընկերությունների մասնակցությամբ լոքոստեր թռիչքների ներդրումը:

  1. Զարգացնել այլ ուղղություններ, բարելավել և ընդլայնել զբոսաշրջային բովանդակությունը, ներգրավել ավելի շատ երիտասարդ զբոսաշրջիկների և բարձրացնել հյուրանոցների մատչելիությունը

Անհրաժեշտ է վերանայել պետության սահմանափակող և չափից դուրս բացառիկ մոտեցումը զբոսաշրջության զարգացման ուղղությունների ընտրության հարցում։ Երկար ժամանակ աջակցվում էր միայն որոշ զբոսաշրջային վայրերի զարգացմանը, իսկ մյուսները մոռացության էին մատնված և աննկատ:  Ոչ պակաս հետաքրքիր պատմական և գեղատեսիլ շատ վայրեր պարզապես աննկատ մնացին և չզարգացան: (Гостиничный бизнес в странах СНГ: Армения и Беларусь, 2021).

Ըստ զբոսաշրջիկների ակնարկների՝ առաջարկվող ուղղություններն ու զբոսաշրջային փաթեթները չեն փոխվում, և մի քանի շրջագայությունից հետո երկրում այլ վայրեր չկան: Զբոսաշրջային վայրերի և ուղղությունների թվի կրճատումը մինչև մի քանի  անգամ հանգեցրել է այդ շրջանակից դուրս մնացած պատմական և մշակութային բազմաթիվ վայրերի զգալի վնասի: Օրինակ, Կողբ գյուղը, որտեղ առկա են միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ՝ ինչպիսին է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկան, կիսավեր վիճակում է։ Այս երկու խնդիրները՝ վայրերի և զբոսաշրջային ուղղությունների սահմանափակ ընտրությունը, ինչպես նաև բազմաթիվ պատմամշակութային վայրերի վատթար վիճակը, առանցքային խնդիրներ են Հայաստանում զբոսաշրջության որակյալ զարգացման համար (Starr, 2023):

Անհրաժեշտ է ընդլայնել առաջարկների զբոսաշրջային փաթեթը թե՛ ձմեռային, թե՛ ամառային հանգստի համար. ապահովել այլ մոռացված, բայց ոչ պակաս գեղեցիկ տուրիստական ​​ուղղությունների զարգացում, քայլեր ձեռնարկել դրանց առաջմղման քաղաքականության ուղղությամբ:

Կարևոր է նաև երիտասարդ զբոսաշրջիկների համար ժամանցային ենթակառուցվածքների զարգացում ապահովելը։ Ցավոք, Հայաստանն ընկալվում է որպես զբոսաշրջային վայր տարեցների համար։ Ինչպես ցույց է տրված գծաապատկեր 10-ում, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գրեթե 60%-ը պատկանում է 36-ից 63 և 64 տարեկանից բարձր տարիքային խմբին:

Գծապատկեր 10․ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների սեգմենտավորում՝ ըստ տարիքային խմբերի, 2016-2022 թվականների տվյալներ

 www.jpg (104 KB)

Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն, 2023

 18-ից 25 տարեկան երիտասարդ զբոսաշրջիկները կազմում են բոլոր զբոսաշրջիկների միայն մոտ 8%-ը։ Ցավոք սրտի, ինչպես նշում են շատ փորձագետներ, Հայաստանը զբոսաշրջության ժամանակակից միտումներին համաքայլ չի ընթանում։ Երկիր այցելած մինչև 25 տարեկան երիտասարդները նշում են, որ հիմնական տեսարժան վայրերն այցելելուց և տեղական կոլորիտային խոհանոցը համտեսելուց հետո երկրում այլ անելիք չկա։ Երիտասարդների հանգստի կազմակերպումը և ժամանցային զվարճանքների ոլորտը բացարձակապես զարգացած չէ (Ministry of Economy of the Republic of Armenia, 2023):

Կարևոր մեկ այլ քայլ է Երևանից բացի այլ քաղաքներում և ուղղություններում սպասարկման տարբեր մակարդակների հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացումը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի վերջին Հայաստանում գրանցվել է 769 հյուրանոցային օբյեկտ (ընդհանուր 11348 սենյականային ֆոնդով), որից 410-ը՝ Երևանում (5427 սենյակ)։ 2021 թվականին արդեն առկա են  կացարանային 915 հարմարություններ (Աղյուսակ 10):

Աղյուսակ 10Հյուրանոցների թիվը Հայաստանում և Երևանում, 2019-2021 թթ.

10arm.png (26 KB)

Աղբյուր՝ (Radar Armenia, 2022)

Հայաստանի կացարանների մեծ մասը կենտրոնացած է հիմնական զբոսաշրջային կենտրոններում՝ Երևանում, Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում, լեռնակլիմայական բալնեոլոգիական Դիլիջանում, Ջերմուկ հանգստավայրում, Տաթև տուրիստական ​​համալիրում և Սևանա լճի շրջակայքում։ Երկրի մայրաքաղաքն ունի 4-5 աստղանի կացարանների ամենամեծ կենտրոնացումը՝ սպասարկման բարձր մակարդակով:

Հետեւաբար, մենք խիստ կարևոր ենք համարում զբոսաշրջային այլ վայրերում հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացումը, ինչը, ինչպես նշվեց վերևում, անհրաժեշտ է ապագայում զարգացնել և խթանել, որպեսզի ապահովվի զբոսաշրջության առաջարկի դիվերսիֆիկացում՝ Մերձավոր Արևելքից ավելի շատ զբոսաշրջիկներ և, ընդհանրապես, երիտասարդներ ներգրավելու նպատակով:  

  1. Ուսուցանել անձնակազմին և զբոսավարներին արաբերեն, ընդլայնել հալալ սննդի հասանելիությունը

Սկզբնական շրջանում այս նախաձեռնությանը պետք է աջակցի պետությունը, այնուհետև արաբական երկրներից զբոսաշրջիկների հոսքի ավելացմամբ բիզնեսը կկարողանա ամբողջությամբ ստանձնել այդ գործի իրականացումը` նկատելով նման նախաձեռնության շահութաբերությունը:

  • և 6. Ստեղծել պայմաններ և ներդրումային հնարավորություններ օտարերկրյա բիզնեսի համար և ընդլայնել կառավարության աջակցությունը ոլորտին

Օգտվելով Վրաստանի օրինակից՝ մենք համոզվեցինք, ​​որ կայուն տնտեսությունը, լավ մտածված ներդրումային քաղաքականությունը և բիզնեսի համար հարկային խթանները կարող են երկիրը դարձնել 7-րդն աշխարհում՝ բիզնես վարելու գրավչությամբ։ Մեր կարծիքով, Հայաստանում նման պայմաններ ստեղծելու համար կպահանջվեն համալիր միջոցառումներ և ծրագրեր, որոնց մշակման և իրականացման մեջ անհրաժեշտ կլինի ներգրավել տարբեր նախարարություններ և գերատեսչություններ, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության կոմիտեն, ֆինանսների նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և այլն:

Ներդրողների համար գրավիչ միջոցներից է արտոնյալ հարկային քաղաքականությունը, որի արդյունավետ միջոցները ներառում են բիզնեսի եկամտի հարկի նվազեցում, հարկային արձակուրդներ և/կամ սուբսիդավորում ոչ թե գործարարի գործողությունները, այլ երկրում տնտեսական անկայունության հետևանքով առաջացած վնասների մի մասը:

Ընդհանուր առմամբ, աճը 2023-ին նախորդ տարիների համեմատությամբ կրկնակից ավել է եղել․ 2019 - 1,059,893, 2020 - 307,795, 2021- 698,443, 2022 - 1,542,326 նոյեմբերը ներառյալ, ինչի մեջ անուրալի է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Զբոսաշրջության կոմիտեի դերը:

Պետությունը ակտիվ մասնակցություն է ունենում զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում ներդրումային մեծ նախագծերի մշակմանն ու իրականացմանը: Նախարարությունը հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության մշակման մասին, որը ոչ միայն խիստ անհրաժեշտ եւ հրաշալի նախաձեռնություն է: Այս տարվա ընթացքում Տուրիզմի կոմիտեն ունեցել է երկու մեծ նախագիծ․ առաջինը Հայաստանի բրենդինգի ներկայացումն էր, երկրորդը՝ նոր կայքի հրապարակումն էր։

Ամփոփելով կարող ենք ասել, որ վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ մեծ են շանսերը պետական սեկտորի եւ մասնավորի արդյունավետ համագործակցության շնորհիվ շրջանցել նաեւ Վրաստանի ցուցանիշը:

0ML2B9255 копия.jpg (1.29 MB)

Վարազդատ Ներսիսյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am