Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Առաջիկայում ընթացք կտրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին

Առաջիկայում ընթացք կտրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային 
ապահովման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խորհրդակցություն կհրավիրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը քննարկելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեք օր առաջ փոխվարչապետը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն է ուղարկել ինձ։ Պայմանավորվել ենք, որ մի շաբաթվա ընթացքում մենք մեծ խորհրդակցություն կհրավիրենք և այդ ընթացքում կկայացնենք վերջնական որոշումներ ու ծրագրին ընթացք կտանք»,- նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ ծրագիրը կվերաբերվի ոչ միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am