Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Չինաստանն ուշադրություն է դարձնում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Չինաստանն ուշադրություն է դարձնում Հայաստանի առաջարկած «Խաղաղության 
խաչմերուկ» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանն ուշադրություն է դարձնում Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Չինաստանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Մենք ուշադրություն ենք դարձնում Հայաստանի կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի խաղաղությանը և զարգացմանը տարածաշրջանում։ Պատրաստ ենք աջակցել երկրներին փոխկապակցվածության ամրապնդման, փոխշահավետ համագործակցության ընդլայնման և ընդհանուր զարգացման հասնելու գործում»,- նշել են դեսպանությունից։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է կապել Պարսից ծոցը, Օմանի ծոցը, Սև, Կասպից և Միջերկրական ծովերը տարածաշրջանային միասնական երկաթուղային ցանցով և Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ճանապարհներով:

Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Հայաստանի կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում 4 երկաթուղային հատվածների վերականգնման միջոցով։ Հայաստանը պատրաստ է նաև վերականգնել երկաթգծի ավերված հատվածները Գյումրիից մինչև Թուրքիայի սահման և Հրազդանից մինչև Կայան երկաթուղու քանդված հատվածները, որը նոր կապեր կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների միջև։

Կարեն Խաչատրյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am