Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գերմանիայում հայտնաբերվել են Homo sapiens-ի հնագույն մնացորդներ

Գերմանիայում հայտնաբերվել են Homo sapiens-ի հնագույն մնացորդներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային խումբը Գերմանիայում կատարած պեղումների ընթացքում հայտնաբերել է Homo sapiens-ի շատ հին մնացորդներ, որը թույլ է տալիս ենթադրել, որ բանական մարդը ենթադրվածից ավելի վաղ է սկսել բնակեցնել կենտրոնական և հյուսիս-արևմտյան Եվրոպան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Սենսացիոն գտածոն հայտնաբերվել է Թյուրինգիա դաշնային երկրամասի Ռանիս քաղաքի մոտ գտնվող Իլզենհյոլե քարանձավում: Մնացորդների ուսումնասիրությունը վկայում է, որ առաջին Homo sapiens-ներն այստեղ հայտնվել են առնվազն 45 հազար տարի առաջ:

0222.gif (147 KB)

Այն ժամանակ տարածաշրջանում միջինում 7-15 աստիճանով ավելի ցուրտ է եղել, քան այժմ։ Ըստ Լայպցիգի էվոլյուցիոն մարդաբանության միության ինստիտուտի գիտնականների՝ արդեն այդ ժամանակաշրջանում մարդիկ կարողացել են հարմարվել խիստ բնական պայմաններին։

Նշվում է, որ գտածոները հիմնովին փոխում են մեր պատկերացումներն անցյալի մասին: Մինչև այժմ համարվում էր, որ բանական մարդը Եվրոպայում բնակություն է հաստատել մոտ 40 հազար տարի առաջ, իսկ հայտնաբերված ավելի վաղ ժամանակաշրջանի քարե շեղբերը վերագրվում էին նեանդերթալցիներին: Այժմ գիտնականները կարծում են, որ գործիքներն արտադրել են Homo sapiens-ները, որոնք, ինչպես արդեն պարզվել է, բավականին երկար՝ մոտ 10 հազար տարի, նեանդերթալցիներին զուգահեռ ապրել են Եվրոպայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am